ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետությանը պատճառվել է շուրջ 1 մլրդ 160 մլն դրամի վնաս․ ոստիկանություն
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց ապօրինությունների վերաբերյալ։
Մասնավորապես, նրանք 2010 թվականին կազմակերպել են ՀՀ կառավարությանը առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված Գեղարքունիքի մարզում գտնվող «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցումը՝ այդ գործընթացի շրջանակներում չարաշահելով պաշտոնեական լիազորությունները։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2010 թվականին հիշյալ ընկերության 100 տոկոսանոց բաժնետոմսերի արժեքը գնահատվել է 1միլիարդ 172 միլիոն 417 հազար դրամ։ Պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկանքներ են կազմել, որոնց համաձայն՝ իբր ընկերության գույքը 70 և ավելի տոկոս մաշվածություն է ունեցել՝ գնահատվելով 411․832․400 դրամ։
Մինչդեռ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ այդ ժամանակ ընկերության միայն ակտիվները փաստացի կազմել են 783․789․000 դրամ, իսկ գույքը ոչ թե 70 և ավելի, այլ առավելագույնը 30 տոկոս մաշվածություն է ունեցել և այն պետք է գնահատվեր շուրջ 995․000․000 դրամ։ Այնուհետև, ՀՀ կառավարությանն է ներկայացվել «Ռադիո» ՓԲ ընկերության անարդյունավետության վերաբերյալ ոչ արժանահավատ տվյալներ, որոնց հիման վրա կառավարության 2010 թվականի դեկտեմբերին կայացրած որոշմամամբ ընկերությունն առանց մրցույթի և գնահատված արժեքից 50 տոկոս ցածր գնով օտարվել է:
Բրիտանական Վերջինյան կղզիներում գրանցված «ԵվրոՊրեսԳրուպ» ընկերությանը։ Հիշյալ ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 1․160․000․000 դրամի վնաս։ Պարզվել է նաև, որ ընկերությունը 2013 թվականին 250․000 ԱՄՆ դոլարով վերավաճառվել է «Միջազգային ռադիոցանց» ՓԲ ընկերությանը, որի բաժնետերերը ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մերձավոր շրջապատից են։ ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բենզատարի շրջվելու հետևանքով տներից մեկի պարիսպը փլուզվել է. նոր մանրասմասներ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում տեղի է ունեցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արյունալի ավազակային հարձակում ԱՄՆ-ում գտնվող խանութի վրա
Ֆլորիդայում չորս մարդ է մահացել է կրակոցների պատճառով, որը տեղի է ունեցել զարդերի խանութը թալանելուց և պատանդ վերցնելուց...