Երևանում բախվել են «Օպել»-ն ու շտապօգնության մեքենան․ ներսում հիվանդ է եղել
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 23:00-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է շտապօգնության ավտոմեքենային: Առկա է գազի արտահոսք: Այդ մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» մակնիշի (վարորդ՝ Արամ Խ.) և շտապօգնության ծառայության (վարորդ՝ Մելիք Մ.) ավտոմեքենաները. շտապօգնության ավտոմեքենայում գտնվող հիվանդը քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան:
Նմանատիպ հոդվածներ
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...