«Իրատես». Հերթական դիվանագիտական սկանդալը. ԱՄՆ դեսպանը հեռացել է առանց հրաժեշտի
«Իրատես» թերթը գրում է.
Ասում են, թե իշխանությունները` Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին, արեւմտյան վեկտորի հետ սկսել են լուրջ խնդիրներ ունենալ: ԱՄՆ դեսպանի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ դիվանագիտական լուռ սկանդալ է գրանցվել. տիկին դեսպանը հեռացել է անգլիական ձեւով` առանց հրաժեշտի:
Ավելի ծանր են հարաբերությունները անգլիական «գետնին» վրա. ոչ Հայաստանը Միացյալ թագավորությունում (ՄԹ) դեսպան ունի, ոչ էլ ՄԹ-ն` Հայաստանում: Ավելին` ժամանակներ առաջ Մեծ Բրիտանիա այցելած Զոհրապ Մնացականյանը չի հանդիպել ՄԹ արտգործնախարարի հետ։ Բավարարվել է եվրոպական հարցերով նախարարի հետ հանդիպմամբ:
Ոմանք դա բացատրում են նաեւ արքայական ընտանիքի հետ բավականին ջերմ հարաբերություններ ունեցող Արմեն Սարգսյանի նկատմամբ իշխանությունների փափուկ ռեպրեսիայի քաղաքականությամբ, որով վերջինիս թույլ չեն տալիս իրականացնել առանց այն էլ չունեցած լիազորությունները:
Ի դեպ, առժամանակ առաջ` Արմեն Սարգսյանի հետ հոգեւոր գերագույն խորհրդի նշանակված հանդիպումն անգամ իշխանությունները չեղարկել են` հասկացնելով, որ նրա ներկայությունն այնտեղ անցանկալի է: Իսկ սպասվող սահմանադրական փոփոխություններով նրան եւս անգլիական հրաժեշտ կտան:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Նմանատիպ հոդվածներ
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...