«Հրապարակ». «Պոլի փետ» թե՞ քաղաքապետ. Մարությանի հրաժարականն անխուսափելի՞ է
«Հրապարակ» թերթը գրում է.
Դատախազությունն սկսել է ուսումնասիրել «ԿամԱԶ»-ների սկանդալը։ Ոմանք պնդում են, թե Մարությանի հրաժարականն անխուսափելի է։ Ո՞վ կարող է լինել «Իմ քայլի» հաջորդ թեկնածուն՝ հարցրինք քաղաքապետարանի աղբյուրին։ «Ոչ մեկը։ Ամենահավանական թեկնածուն Հրաչ Սարգսյանն է, որն «Առաքելություն» կուսակցությունից է, ինչը մինուս է իր համար։ Հասկանալի է, չէ՞, ոչ մի դեպքում Փաշինյանը չի համաձայնի, որ այլ կուսակցության ներկայացուցիչ դառնա քաղաքապետ»:
Սարգսյանը կդառնա իմքայլական։ «Չէ, ավելի լուրջ բան կա՝ երբ Մարությանն արձակուրդում էր, ԺՊ-ն Հրաչն էր, Հրաչին մեղադրում են թղթաբանության մեջ կեղծիք թույլ տալու մեջ՝ այդ հարցով Դավիթ Խաժակյանը դիմել է Դատախազություն։ Հրաչի գնալուց հետո մյուս փոխքաղաքապետը՝ Հայկ Սարգսյանն է դարձել ԺՊ, ինչի իրավունքը չուներ»: Մտածվա՞ծ են արել։
«Չեմ կարող ասել, բայց չեմ բացառում, կարող էին հրամանն այնպես տալ, որ Մարությանն արձակուրդ գնալիս իր լիազորությունները դներ նախ Հրաչի, հետո՝ Հայկի վրա, նոր գնար։ Հայկը չի կարող քաղաքապետ ընտրվել՝ ավագանու անդամ չէ, իսկ Հրաչը կարող է, նրան էլ թաթախեցին էդ պատմություն-կեղծիքի մեջ»: Հաջո՞րդն ով է «Իմ քայլից»։ «Չկա հարմար թեկնածու, բայց միշտ կարելի է որևէ «պոլի փետի» դնել»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...