51-ամյա կինը Աշտարակի շտապօգնության հերթապահ բրիգադի բժշկին կասկածում է իր հոր մահվան մեջ
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ոսկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ոստիկանության Աշտարակի բաժին ստացված ահազանգի փաստով: Երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 51-ամյա Լիդա Ղ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14:15-ի սահմաններում, Աշտարակ քաղաքում բնակվող իր հոր՝ 87-ամյա Խորեն Ղ.-ի ինքնազգացողությունը վատացել է և ինքը ահազանգ է տվել «Աշտարակ» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com- ը, ըստ Լիդա Ղ.-ի՝ ահազանգով ժամանել են շտապօգնության բրիգադը՝ բժիշկ Պ. Կոշկերյանի գլխավորությամբ, ովքեր իր հորը ներարկել են «դեքսամետազոն» և «վերապամիլ» տեսակի դեղամիջոցներ, ինչի արդյունքում հայրը նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում տանը մահացել է:
Դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, զննելով դին, հայտնել է, որ դիակի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Ավագ քննիչ Ոսկանյանի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...