Հասարակություն

«168 ժամ». Գարիկ Սարգսյանը վարսավիրի ծեծից հետո ինքն իրեն 1 մլն դրամով պարգևատրել է

«168 ժամ».  Գարիկ Սարգսյանը վարսավիրի ծեծից հետո ինքն իրեն 1 մլն դրամով պարգևատրել է
«168 ժամ» թերթը գրում է. Այս օրերին, երբ շատերի, այդ թվում՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, նրա թիմակիցների և մարզպետի «կանտովկան…

«168 ժամ» թերթը գրում է.

 

Այս օրերին, երբ շատերի, այդ թվում՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, նրա թիմակիցների և մարզպետի «կանտովկան դզելուց» հրաժարված վարսավիրի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը (որը հաստատել էր նաև վարսավիրի հայրը), և հասարակության տարբեր խմբերում քննարկվում է նրա պաշտոնանկության հարցը, վերջինս հանգստից վերադարձել է աշխատանքի և հենց նույն օրն ինքն իրեն 1 միլիոն դրամ պարգևատրում է դուրս գրել։ Ի դեպ, նույն կարգադրության մեջ մարզպետը շռայլորեն 100 տոկոսանոց պրեմիայով նաև բաջանաղին՝ փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանին է ներառել։

 

Հաջորդ օրը, ասում են, մարզպետը վերանայել է իր որոշումը, երբ նկատել է, որ կոլեկտիվում չափից ավելի շատ է իր պաշտոնանկության շուրջ բամբասանքներ տարածվում, փորձել է բյուջեի հաշվին սիրաշահել որոշ աշխատակիցների։ Իր մոտ է կանչել աշխատակազմի փաստացի ղեկավարը դարձած իր մտերմուհի Լիլիթ Միրզախանյանին և հրահանգել է, որ ողջ աշխատակազմին, բացի իրեն դատի տված երկու անձանցից, 100 տոկոսանոց պարգևավճարներ փոխանցել։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250