Վարչապետը Վիտալի Բալասանյանի գործունեությունը քայքայիչ է համարում. Փաշինյանի խոսնակ
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, որը ևս հայտարարել է Արցախի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, չի հրավիրվել երեկ կայացած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Բակո Սահակյանի հանդիպմանը Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած գործիչների հետ։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
«Չի հրավիրվել։ Նման մոտեցման պատճառն այն է, որ այս տարվա մայիսին 20-ին ունեցած իր ելույթի համատեքստում Հայաստանի վարչապետի համար կարևոր է, որ Արցախի սիրելի հայրենակիցներն իմանան, որ վարչապետն ու նրան սատարող, աջակցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համար են քայքայիչ»,- հայտարարել է Վլադիմիր Կարապետյանը։
Երեկ կայացած հանդիպմանը մասնակցել են «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և արտգործնախարար Մասիս Մայիլյանը:
Ներկա է եղել նաև ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...