ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ. այս պահի դրությամբ մարզերում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 20:06-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

 

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:

 

Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը փակ է: 

Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

 

Թալին-Քարակերտ (Արմավիրի մարզ)-Գյումրի

Դժվարանցանելի է Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը:

 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Գեղարքունիքի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարանի, Ծաղկահովտի տարածաշրջաններում, Շիրակի մարզում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, Գորայք գյուղում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, «Զանգեր» կոչվող հատվածում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղում է ձյուն:

 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում մառախուղ է:

 

  Լարսի մասին

 

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա  կուտակված մոտ 230 բեռնատար:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

 

Շինարարական աշխատանքներ են ընթանում

 

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն