«Սև ուրբաթը»՝ Հայաստանում. արձանագրվել է հանցագործության 10 դեպք
«Սև ուրբաթի» շրջանակում կատարված գողությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել։
«Սոցիալական ցանցի մի քանի օգտատերեր անդրադարձել էին առևտրի կենտրոններից մեկի հարակից տարածքում կատարված հանցագործություններին:
Պարզաբանենք, որ նոյեմբերի 29-ին՝ «Սև ուրբաթի» շրջանակում, ինչպես և նախատեսվում էր, առևտրի կենտրոններ այցելուների թիվը բազմապատկվել էր, ինչի կապակցությամբ ոստիկանության ծառայողների կողմից իրականացվել է ուժեղացված ծառայություն, այդ թվում՝ նաև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում և հարակից ավտոկայանատեղիներում:
Աննախադեպ մարդաշատ լինելու պատճառով հաճախորդներն իրենց ավտոմեքենաները կայանել են նաև առևտրի կենտրոնից բավական հեռու՝ անտառամերձ և չվերահսկվող տարածքներում:
Այդ օրը ոստիկանության Մալաթիայի բաժնում, ում սպասարկման տարածքում է գտնվում նշված առևտրի կենտրոնը, արձանագրվել է հանցագործության 10 դեպք: Մասնավորապես՝ առևտրի կենտրոնի տարբեր խանութ-սրահներից գողության 5 դեպք, որից 4-ը բացահայտվել է, 1 կողոպուտի փորձ, որը նույնպես բացահայտվել է:
Արձանագրվել է Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքում կայանված ավտոմեքենաներից գողության՝ 3 և գույքի դիտավորյալ վնասման 1 դեպք:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ արձանագրված բոլոր հանցագործության դեպքերը բացահայտելու ուղղությամբ»,-ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...