Ինչպիսի՞ տեսք կունենա գլխավոր տոնածառն այս տարի
Արդեն երկրորդ օրն է` մայրաքաղաքում մեկնարկել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։
Նախորդ տարի Երևանում տեղադրվեց նոր տոնածառ։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարաետյանը հայտնել է, որ տոնածառի արտաքին տեսքը փոփոխություն չի ունենա․
«Մենք անցյալ տարի ասել ենք, որ այս տոնածառը մի քանի տարվա համար է, բայց հրապարակը և հարակից տարածքները շատ շքեղ և միանգամայն նոր ձևավորում են ունենալու»։
Տոնածառի համար հավելյալ գումարներ ծախսվելու են միայն կանգնեցնելու համար, առանձին հատկացումներ նախատեսված չեն։
Նշենք, որ Կառավարության որոշմամբ՝ Երևանում «Ամանոր 2020» միջոցառումների իրականացման համար 271 միլիոն դրամ է հատացվելու։
Կարապետյանը տեղեկացրեց, որ հրապարակի նոր զարդարանքն իրականցվելու է այս գումարների և Երևանի բյուջեով ի սկզբանե հատկացված գումարներից։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...