ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են փրկարարները մեքենաները և մարդկանց արգելափակումից դուրս բերում. ճանապարհներին ձնաբուք է
Դեկտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 18:00-ի սահմաններում «911» ծառայություն կրկին տեղեկություն է հաղորդվել, որ եղանակային պայմանների վատթարացման պատճառով անհրաժեշտություն է առաջացել ժամանակավոր փակել Մաստարա-Լանջիկ ճանապարհատվածը. կան արգելափակված ավտոմեքենաներ (մոտ 20 հատ):
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Suzuki» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ատոմ Կ. և 2 ուղևոր):
Փրկարարները վերադարձի ճանապարհին՝ Մաստարա գյուղի մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել ևս 18 ավտոմեքենա (42 ուղևոր, որոնցից 5-ին տեղափոխել են Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատ):
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...