Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Հայկ Մարությանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել
Երևանի ավագանու «Լուս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Հայկ Մարությանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել։
«Հարգելի պարոն Մարության, օրեր շարունակ մենք ահազանգում ենք Ձեր գործարքների կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական լիազորությունները անցնելու մասին։ Դուք հակադարձեցիք ուղիղ եթերով, ինչն էլ ավելի շատ հարցերի տեղիք տվեց։ Սույնով հեռակա բանավեճը դադարեցնում եմ և Ձեզ հրավիրում եմ առերես ուղիղ եթերում բանավեճի, որը, որպես ժողովրդավարական մշակույթի տարր, այլընտրանք չունի։ Բանավեճի ժամանակ ես կհիմնավորեմ, թե ինչո՞ւ եմ պնդում, որ Ձեր գործողություններում առկա են կոռուպցիոն բնույթ ու պաշտոնեական լիազորությունների չարաշահում, իսկ դուք կկարողանաք կետ առ կետ պատասխանել բարձրացված հարցերին։ Սպասում եմ Ձեր արձագանքին մինչև վաղը 18։00-ն, որպեսզի հեռուստաընկերության հետ պայմանավորվենք։ 02.12.2019թ.»,-նշել է Խաժակյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...