Բաբաջանյանը սուտ տեղեկություն տարածելը քրեականացնող նախագիծ է դրել շրջանառության մեջ
Պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 325.1-րդ հոդվածով.
«Դրանով կանոնակարգվելու է սուտ տեղեկություն տարածելու համար նախատեսվող քրեական պատասխանատվությունը: Մասնավորապես, հոդվածի առաջին մասով՝ սուտ տեղեկություններ տարածելը, սուտ տեղեկություններ տարածելու նպատակով մեկ ուրիշ անձի նյութապես շահագրգռելը՝ պատժել կալանքով`առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով: Նույն հոդվածի երկրորդ մասով գույքային օգուտ ստանալով կամ ստանալու նպատակով կեղծ տեղեկություններ տարածելու համար առաջարկվում է սահմանել պատիժ՝ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում` երկու տարի ժամկետով: Միևնույն ժամանակ այդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:
Քրեական օրենսգրքում նման փոփոխություն կատարելու իմ քայլի դրդապատճառը Հայաստանի ներկայիս քաղաքական իրողություններն են, որոնք արտահայտվում են համաշխարհային պրոբլեմատիկա համարվող այնպիսի երևույթով, ինչպիսինն է «ֆեյքնյուզը»: Հատկապես 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո կեղծ և մանիպուլյատիվ տեղակտվությունը դարձել է մեր քաղաքական, լրատվական կյանքի անբաժանելի մասը:
«Ֆեյքնյուզը» վերածվել է քաղաքական ընդդիմախոսներին վարկաբեկելու, նրանց հետ հաշվեհարդար տեսնելու գործիքի, ինչը գնալով ավելի մասսայական է դառնում: Հետևաբար անհրաժեշտ է այդ խնդրին օրենսդրական կարգավորումներ տալը, որը, բնականաբար, ամբողջությամբ չի չեզոքացնի «ֆեյքնյուզի» ազդեցությունը, սակայն առնվազն զսպող նշանակություն կունենա կեղծ տեղեկատվությունը որպես քաղաքական մեթոդ օգտագործողների համար»:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...