Հայաստանում 3300 ՄԻԱՎ-ով մարդ է ապրում
Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հանրապետության տարբեր քաղաքներում ու տարբեր կարգախոսներով՝ Առողջապահության նախարարությունն ու այս հիվանդության բացահայտմամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն անցկացնում են իրազեկման միջոցառումներ։«Գուկաս Գյումրի» այս կարգախոսով իրազեկման միջոցառում են այսօր կազմակերպել ՀՀ առողջապահության նախարարության ազգային ինստիտուտն ու «Եղիր իրազեկ» հասարակական կազմակերպությունը։
Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը Հայաստանում սկսվել է 1988 թվականից: Ո՞վքեր են համարվում այս հիվանդության նկատմամբ խոցելի խմբերը, և ինչ միջոցառումներ են իրականացվում վարակի վաղ հայտնաբերման ուղղությամբ: Այս մասին է խոսել առողջապահության փոխնախարարը, և նշել, որ Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թիվը 3000-ից ավելին է:
«Հայաստանում 3300 ՄԻԱՎ-ով մարդ է ապրում։ Նրանցից 70 տոկոսը գիտեն իրենց կարգավիճակի մասին, գնում են, դեղերն ընդունում են, բուժվում են։ Պետք է ասեմ, որ նման միջոցառումները օգնում են իրազեկ լինել, հորդորում են բոլորին՝ գնան հետազոտվեն, պարզեն իրենց առողջական խնդիրները։
Ասեմ, որ եթե իրազեկումը դադարեցվի, ապա Հայաստանն էլ վատ վիճակում կլինի, ինչպես, օրինակ, մեր հարևան պետություններն են՝ Ռուսաստանն ու Ուկրաինան։ Մենք նրանց համեմատ լավ վիճակում ենք հիմա»,- ասել է առողջապահության փոխնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...