Երևանում «Մուրճ»-ն ու «Մանգաղ»-ը գողություն են կատարել. Իրավապահները փնտրում են «Մուրճ»-ին և գողոնը
Երեկ՝ նոյեմբերի 30-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր մուտքի մոտից գողացել են մետաղական աղբամանը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ՝ 18-ամյա Արեգ Շ-ն, ով շրջապատում հայտնի է «Մանգաղ» մականվամբ։ Ոստիկանների բացատական աշխատանքների արդյունքում Արեգ Շ-ն ներկայացել է ոստիկանություն, որտեղ էլ պարզվել է, որ նա միայնակ չի գործել. նրա «գործընկերը» եղել է «Մուրճ» մականվամբ երիտասարդը, և նրանք եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով, որով էլ տեղափոխել են գողացված մետաղական աղբամանը։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ «Մանգաղի գործընկեր Մուրճի» ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...