Արտակարգ դեպք Երևանում. հրազենային վնասվածքներով Գլենդել Հիլզ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Նշվում է, որ այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել Գլենդել Հիլզ թաղամասից։ Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին, ով այս պահին գտնվում է վիրահատարանում, տեղափոխվել է նշված թաղամասի 7/6 շենքի բնակարաններից մեկից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ Մխիթար Ղ-ն է։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր
Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք դին կբերենք այստեղ: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում...