Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգի հետ
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի և ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տահնուն Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-էմիրաթական հարաբերությունների խորացման հնարավորություններին։ Նշվել է, որ տարբեր ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ։ Փոխգործակցության համար հեռանկարային են համարվել, մասնավորապես, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, սննդի անվտանգություն, զբոսաշրջության, անշարժ գույքի և մի շարք այլ ոլորտներ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...