Ես չեմ նշանակում կամ հանում, դա տեղակալի պաշտոն է. Տաթևիկ Ռևազյանը՝ կոմիտեում ազատումների մասին
Այսօր «Փաստ» օրաթերթը գրել էր, որ քաղավիացիայի ոլորտում առկա են լուրջ խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են ոլորտից հին ու փորձառու մասնագետների հեռանալու հանգամանքով։ «Մասնավորաբար, «կլասիկ» պատգամավորի խոսքերով, «սիրուն աղջկա» «թեթև ձեռքով» իրենց զբաղեցրած պաշտոնները լքել են Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը, իրավաբանական վարչության պետ Լևոն Ջանիբեկյանը, ինչպես նաև կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը, որը պատասխանատու էր ավիացիոն անվտանգության վերահսկման համար»,- գրել է թերթը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյոնը նշեց, որ հեռախոսով չի կարող խոսել, և առաջարկեց Ֆեյսբուք սոցիալական ցանցով ուղարկել հոդվածը՝ խոստանալով ծանոթանալուց հետո պատասխանել: Այնուհետ նա լատինատառ ուղարկեց մեր հարցի պատասխանը.
«Ես պատրաստ չեմ նույն հերքումներն անել: Այս թեմայով մենք շուտվանից հերքել ենք: Միայն Պողոսյանի դեպքն է նորություն, և դա իմ որոշումը չէ, ես չեմ նշանակում կամ հանում, դա տեղակալի պաշտոն է»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...