Երկաթուղային տրանսպորտով բերվող ավտոմեքենաների բեռնաթափումը կիրականացվի Երեւան. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2019թ․-ի նոյեմբերի 25-ից 8703 ապրանքային դիրքին դասվող տրանսպորտային բոլոր միջոցների մաքսային գործառնություններն իրականացվում են Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունում։
Հաշվի առնելով, որ Գյումրիում գործող Հյուսիսային մաքսատուն-վարչության Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնն առայժմ հարմարեցված չէ երկաթուղային փոխադրումները սպասարկելու համար, ուստի երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ավտոմեքենաների բեռնաթափումը կիրականացվի Երեւան քաղաքում տեղակայված մաքսային գործառնությունների իրականացման այն վայրերում, որոնք հարմարեցված են երկաթուղային փոխադրումների սպասարկման համար, իսկ մաքսային ձեւակերպումները կիրականացվեն քաղաքացիների նախընտրած մաքսատանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...