Ինչու են ոստիկաններն այցելել Սարհատ Պետրոսյանի բնակարան․ նոր մանրամասներ
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այցելել են Կադաստրի պետական կոմիտեի նախկին պետ Սարհատ Պետրոսյանի բնակարան՝ պարզաբանման հրավիրելու համար: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվական բաժնից։
Նշենք, որ Սարհատ Պետրոսյանը Newarmenia.am-ին տված հարցազրույցում ասել է, որ ոստիկանության աշխատակիցները եկել էին մի կազմակերպության հայտարարության հիմքով, թե Սարհատ Պետրոսյանի հայտարարության մեջ պատժելի գործողություններ կան.
Պետրոսյանը ոստիկանություն է հրավիրվել ՀՀ փոխվարչապետի խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Էլոյանի մասին հայտարարությունների համար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ նա հայտարարել էր, թե Ավետիք Էլոյանը ներգրավված է «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ: ետրոսյանը ներկայացրել էր, որ Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր՝ Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է «Eloyan Architects» նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում:
Նրա խոսքով՝ «Eloyan Architects»-ն այժմ ներգրավված է նաև նոր ֆուտբոլային համալիրի, Դալմայի տարածքում բազմահարկ բնակելի թաղամասի և մի շարք այլ նախագծերում: «Դրան ավելացնենք հանրահայտ 70 հարկանի շենքի նախագիծը, որը, ինչպես ներկայացվում է հարցազրույցում, պատվիրվել է 2017-ի վերջին։ Չնայած այս պնդումն արժանահավատ չէ, սակայն եթե կարելի է ապացուցել, որ դա պատվիրվել է մինչ նշանակումը, ապա այս նախագծի մասով կարծում եմ՝ կկարողանանք հանգիստ լինել (ավելին՝ ներողություն խնդրել), բայց, միևնույնէ, մնում է այն հարցը, թե ինչպե՞ս է մեր լավագույն ինտերիեր դիզայներներից Զարեհ Էլոյանը շարունակելու այս աշխատանքն առանց «փորձառու» Ավետիք Էլոյանի»,- ասել էր Պետրոսյանը:
Ի պատասխան Էլոյանը հայտարարել էր, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել Պետրոսյանի դեմ, ինչը եւ արել է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հրաժարական տվեց, հայտնի է` ով է փոխարինում նրան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ԺՊ է նշանակվել Արմեն Մելիքբ...
Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ. Վանեցյանի սկանդալային պատասխանները
168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ի թիվս բա...
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...