ՀՀ-ում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել
Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 13-19-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ ՍՊՏԾ-ից:
Նոյեմբերի 13-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 8 կմ հարավ-արևելք, գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, նոյեմբերի 17-ին Հայաստանում՝ Քաջարան քաղաքից 23 կմ հարավ-արևելք 2-3 բալ ուժգնությամբ,
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ՝ նոյեմբերի 13-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Նիմոծմինդա քաղաքից 13 կմ հարավ-արևելք 3 բալ ուժգնությամբ և Վրաստանում՝ Թելավի քաղաքից 5 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 14-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 15 կմ արևելք 4 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 17-ին Իրանում՝ Թավրիզ քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 18-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք 4-5 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 19-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 24 կմ հյուսիս-արևմուտք 4 բալ ուժգնությամբ, 9 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ, 38 կմ, 25 կմ և 34 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ, Խոյ քաղաքից 29 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ, իսկ Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 43 կմ հարավ-արևելք 6-7 բալ ուժգնությամբ, 42 կմ և 47 կմ հարավ-արևելք 4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ, երկուսն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Նոյեմբերի 14-ին 7.1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Մոլուքյան ծովում` Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի պրովինցիայի Բիթունգ քաղաքից 139 կմ դեպի արևելք: Սեյսմիկ իրադարձությանը հետևել է 5.0 և ավելի մագնիտուդով 24 հետցնցում, որից մեկը` 6.0 մագնիտուդով: Երկրաշարժի հետևանքով Տերնատե քաղաքում 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Վնասվել են տարբեր շինություններ, այդ թվում երկու եկեղեցի:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հրաժարական տվեց, հայտնի է` ով է փոխարինում նրան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ԺՊ է նշանակվել Արմեն Մելիքբ...
Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ. Վանեցյանի սկանդալային պատասխանները
168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ի թիվս բա...
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...