Մեդվեդևն ու Մեհրիբան Ալիևան քննարկում կունենան
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան նոյեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն՝ հղում անելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը:
«Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը և Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան կքննարկեն ռուս-ադրբեջանական համագործակցությունն առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի առաջին փոխնախագահ նշանակված Մեհրիբան Ալիևան նաև Ադրբեջանի առաջին տիկինն է՝ նախագահ Իլհամ Ալիևի կինը:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակ. կտրուկ տաքացում է սպասվում
ՀՀ տարածքում՝ նոյեմբերի 23-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունենք։ Լոռիում,...
Ինչպե՞ս վերականգնել միջնակարգ և հիմնական կրթության կորցրած վկայականն ու ատեստատը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության միջն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք արված է. Նիկոլ Փաշինյան
330 կիլոմետր ասֆալտը, ինչպես եւ խոստացել էինք, արված է: Մնաց մնացածը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջե...