ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ մի համաձայնություն չի եղել Փաշինյանի հետ. Արման Բաբաջանյան
Գոյություն չունեցող միավորին հնարավոր չէ ճնշել, իսկ Հանրային խորհուրդը իր ստեղծման օրից՝ 2008 թ-ին հայտնի իրադարձություններից հետո ստեղծման օրից կարծում եմ երբեք չի առանձնացել մեր հանրային կյանքում առանձնահատուկ գործունեությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Բաբաջանյանը հույս հայտնեց, որ այսուհետ մենք իսկապես կվերաիմաստավորենք Հանրային խորհրդի դերը և նշանակությունը. «Եթե մենք շարունակելու ենք այդ սահմանադրական մարմինը կարևորել, ուրեմն կարևորելու ենք նաև թե ինչ ենք ակնկալում այդ մարմնից և ինչպիսի հաղորդակցության խողովակներ ենք պատկերացնում այդ մարմնի հետ և պետք է քաղաքական չեզոքության սկզբունքը դնենք մեր առաջ, որպես այդ մարմնի չեզոքության կարևոր նախպայման և այդպես փորձենք կազմակերպել Ազգային ժողով-Հանրային խորհուրդ-Կառավարություն միասնական ներդաշնակ աշխատանքը»։
«Այս ամբողջ ժամանակահատվածում ես նույնիսկ չեմ հանդիպել վարչապետի հետ, ոչ մի համաձայնություն չի եղել նրա հետ, բայց հասկանում եմ Վազգեն Մանուկյանին, որ իր գործունեության առնվազը վերջին 20 տարիները եղել են պայմանավորվածությունների, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համաձայնությունների տիրույթում՝ նույնիսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը նրան «իդիոտ» էր անվանում, ինքը չխորշեց գնալ և նրա հետ շարունակել գործունեություն ծավալել և ընդունել առաջարկը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասով»,- ասաց Բաբաջանյանը՝ անդրադառնալով Մանուկյանի այն հայտարարությունը, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանը համաձայնություն են ունեցել։
Տեսանյութը armdaily.am-ի.
Նմանատիպ հոդվածներ
Եկա Ելիսեյան պալատ՝ մասնակցելու Ֆրանսիայի նախագահի ընդունելությանը. Փաշինյան (տեսանյութ)
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Եկա...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսից ժամանեց Վայք
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, որն աշխատանքային այցով Գորիսում էր, ներկա պահին գտնվում է Վայքում:Վարչապետին ուղեկցու...
ՈՒՂԻՂ․ Վարչապետը հյուրընկալել է Սերգեյ Լավրովին
Հյուրընկալել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրեբունի ԲԿ-ում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն
Էրեբունի Բժշկական կենտրոնում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն:Բացմանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկ...