Արտոնություն չի տրվում RyanAir-ին, մենք հրավիրում ենք աշխարհի բոլոր ավիաընկերություններին․ Փաշինյան
Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել գործող օրենսդրությունում և «օդի հարկից» ազատել ավիաթռիչքների բոլոր այն նոր ուղղություններով, որոնցով թռիչքներ չեն կատարվել վերջին 1 տարվա ընթացքում։ Այս որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Վարչապետը հիշեցրեց, որ երբ RyanAir ընկերության Հայաստան մուտքի մասին հայտարարվեց, խոսակցություններ եղան, որ այդ ընկերությանը արտոնություն է տրվում։
«Արտոնություն չի տրվում RyanAir-ին։ Մենք հրավիրում ենք աշխարհի, առանց բացառության, բոլոր ավիաընկերություններին։ Որոշ բացառություններ կլինեն` կապված մեր ազգային անվտանգության շահերի հետ», – ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ արտոնությունը կոնկրետ այդ ընկերության հետ կապված է այնքանով, որքանով հիմա միայն այդ ընկերությունն է որոշել օգտվել դրանից։ Բայց ցանկացած ընկերություն, ըստ Փաշինյանի, նույնպես կարող է օգտվել, եթե ցանկանա մտնել Հայաստանի շուկա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...