ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ շենքի հետնամասում բռնկված հրդեհի հետևանքով տուժած կա

Ինչպես արդեն հայտնել էր Auroranews.am-ը , հրդեհ  է բռնկվել ԱԺ շենքի հետնամասում ընկած շինությւոններից մեկում: 
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրդեհ է բռնկվել Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող անվտանգության պահպանման զորանոցի տանիքում: ժամանել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու մեծ թվով հրշեջներ։ 

Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ: 


Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, որոնցից մեկը տեղում առաջին բուժուգնությունն է ցուցաբերել 1 տուժած քաղաքացու, ինչից հետո վերջինը տեղափոխվել է հիվանդանոց: 


ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիաե ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ: 
Տեղում է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: 


Տեղում աշխատում են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները: 
Փաստի առթիվ էլ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է կրակը առաջացել: