Վանեցյանի դեմ Կարեն Ղազարյանից ծեծելով ցուցմունք կորզելու գործով նշանակվել է քննություն
Կարեն Ղազարյանին բռնությամբ ոստիկանություն տեղափոխելու և նրա նկատմամբ անհամաչափ ուժ գործադրելու վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն։
Այս մասին ArmDaily.am-ին հայտնել են ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Hraparak.am-ը գրել էր, որ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքից՝ ծաղկի շուկայի մոտից, ոստիկանության աշխատակիցներն առանց բացատրության, բռնի ուժով վեցերորդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից մեկին՝ Կարեն Ղազարյանին, եւ ծեծելով փորձել ցուցմունք կորզել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածները հինգն են, որոնց նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել եւ նրանց վրա մարմնական վնասվածքներ կան։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...