ՍԴ-ն առաջնորդվում է օրենքներով, ոչ թե իշխանության ցանկություններով. Վազգեն Մանուկյան
Հանրային խորհրդի նախագահ, «ԱԺՄ» նախագահ Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը և նրա ընտանիքի նկատմամբ ԱԱԾ-ի կողմից իրականացվող գործողությունները:
-Դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 7-ին ես մամուլի միջոցով հայտարարել էի. «Եթե մեր պետությունը որոշել է առաջնորդվել «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևով, և մեր ժողովուրդը համաձայն է դրան, ապա դա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնելու անիրավական ևկործանելու այն: Որոշողը դուք եք, սիրելի՛ ժողովուրդ»: Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվողը ևս մեկ քայլ է այդ ճանապարհին: Եկեք հիշենք, թե նախորդ տասնամյակներում որն էր մեր դժգոհությունը Սահմանադրական դատարանից. դժգոհությունն այն էր, որ ՍԴ-ն կախման մեջ էր գործող իշխանությունից և ընտրությունների ժամանակ վավերացնում էր իշխանության վերարտադրությունը:
Հիմա ստեղծվել է մի աննախադեպ վիճակ, երբ մենք ունենք Սահմանադրական դատարան, որը գործում է տարանջատված, ինչպես Սահմանադրությունն է պահանջում, և առաջնորդվում է օրենքներով, ոչ թե իշխանության ցանկություններով: Հիմա ի՞նչ ենք ուզում, ուզում ենք փոխել դա և նորից բերել նախո՞րդ վիճակը: Միայն պիտի ուրախ լինենք, որ Սահմանադրական դատարանն ինքնուրույն է և չի ենթարկվում գործող իշխանությանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...