ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրդերը 2 բնակավայր են մաքրել Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումներից
Փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս պահին ռազմական գործողություններ են ընթանում Սարի Քանիյա բնակավայրի մերձակայքում: Թուրքական բանակը, զինված խմբավորումների ուղեկցությամբ փորձում է մտնել քաղաք: Կանանց ինքնապաշտպանական ջոկատները (YPJ) և Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF) փորձում են դիմակայել: Սիրիական թնջուկը շատ ավելի խառն է ու խորը, քան կարելի է պատկերացնել: Դամասկոսի և SDF-ի միջև ձեռք բերված համաձայնությամբ, սիրիական կառավարական ուժերը չեն մտնի Սարե Քանին (Ռաս ալ-Աին) և Գիր Սպին (Թալ Աբյադ), որտեղ ներկայումս կատաղի մարտեր են թուրքական ուժերի և նրանց աջակցությունը վայելող խմբավորումների և քրդերի միջև:
Ըստ քրդերի և Դամասկոսի միջև ձեռք բերված պայմանավորվածության, սիրիական զորքը Դերիկից (Ալ-Մալիքիա) մինչև Սարե Քանիյե, իսկ մյուս կողմից ՝ Գիրե Սպիից, որտեղ բախում չկա, մինչև Քոբանի և Մանիբիջ պետք է բարձրացնի Սիրիայի դրոշը, որը նշանակում է, որ մինչև այդ տարածքները վերահսկվում են սիրիական բանկի կողմից, Իսկ Սարի Քանին և Գիր Սպին չեն մտնում այդ տարածքների մեջ: Իմ ունեցած տեղեկություններով, քրդերին հաջողվել է այս երկու բնակավայրերն ամբողջությամբ մաքրել Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումներից, որոնց վերահսկողության տակ էին գտնվում այդ վայրերը արդեն մի քանի օր: Սակայն պաշտոնական Անկարան Հայտարարում է, որ այս երկու բնակավայրերը գտնվում են իրենց վերահսկողության տակ:
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչու է նման պայմանավորվածություն ձեռք բերվել, կանդրադառնամ ավելի ընդգրկուն ձևով առանձին դրվագով»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
«15 հոգով դուռը ջարդել են, Ռուսաստանի քաղաքացիներին շպրտել դուրս». Դոն Պիպոյի «օբյեկտում» լարված իրավիճակ է (տեսանյութ) Hraparak.am
Դոն Պիպո անվամբ հայտնի Արթուր Ասատրյանից գողացված 1 միլիոն դոլարի միջադեպով նոր զարգացումներ են տեղի ունեցել, գլխավ...
+18. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի հիմնադրած բնակավայրում ողջ գիշեր սպանդ Է իրականացվել
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար հրապարակումներ է ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահացած հրշեջը 22 տարեկան էր․ նախարարը Վանաձոր է գնում․ մանրամասներ
Քիչ առաջ հայտնել էինք, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցե...