ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիան պայթեցրել է քրդերին զինամթերք մատակարարող բեռնատարը
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է Սիրիայի քրդերին ռազմական օգնություն հասցնող մեքենայի ոչնչացումը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու»-ն:
Ըստ ՊՆ-ի՝ «Թուրքիայի զինված ուժերը դիպուկ հարված են հասցրել մեքենային, որը զինամթերքի հերթական խմբաքանակն էր հասցնում ահաբեկիչներին, որոնք ականանետային հարվածներ են հասցնում Թուրքիայի սահմանամերձ բնակավայրերին»:
«Մեքենան հայտնաբերվել և ոչնչացվել է ավիահարվածով»,-ասված է Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են ռազմական տեխնիկան դնում բեռնատարի մեջ, ինչից հետո այն պայթեցնում են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի:
Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ․ Քիմ Քարդաշյանը ժամանում է Հայաստան
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջում հայտնել է, որ Հայաստան է գալիս։ Հայուհին, ամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում է աշխարհահռչակ դիջեյ Արմին Վան Բյուրենը
Երեւան է ժամանել «Գրեմի» մրցանակակիր, աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը: Այսօր՝ WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը Էրդողանին խնդրել է փակել սեղանին դրված քարտեզը
Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայում իրավիճ...
Խաղաղ բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ կան. աղջնակը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում (տեսանյութ)
Թուրքական բանակի հետևանքով զոհվում և վիրավորվում են խաղաղ բնակչությունը: Սարի Քանի բնակավայրի հերթական ռմբակոծության հետ...