Սիրիայի կառավարական ուժերը Թուրքիայի կողմից գրաված Աֆրինը ևս ազատագրում են
Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ալ-Մայադին հեռուստաընկերությունը հայտնում է, որ Հալեպից 85 կմ հյուսիս-արևելք գնտվող Մանբիջ քաղաք են մտել Սիրիական կառավարական զորքերը, որոնց ուղեկցել են քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերը: Հաշվի առնելով այն փաստը, որ այս հեռուստաընկերությունը իշխանական է, կարելի է համարել, որ տեղեկատվությունը հավաստի է, չնայած այն բանին , որ տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:
Թերևս նոր փուլ է թևակոխում այս հակամարտությունը: Թուրքերը չէին հաշվարկել, որ քրդերը կարող է հաշտվեն Դամասկոսի հետ և արդեն սուվերեն երկիրը ինքը որոշի , թե ինչ անի իր երկրի սահմաններից ներս, և ինքը որոշի, թե ով է ահաբեկիչ, ով ագրեսոր և ով պաշտպանվող: Այսպիսով, Սիրիայի դեմոկրատական ուժերը և Սիրիայի կառավարական ուժերը համատեղ ուժերով մեկնարկում պաշտպանական գործողություններ: Ակնկալվում է, որ առավոտյան մի շարք քաղաքներում կլինի լիակատար վերահսկողություն այս ուժերի կողմից:
Ըստ Քոբանիի պաշտպանական ուժերի հրամանատարի, Դամասկոսը և SDF-ն եկել են համաձայնության միասին դադարեցնելու թուրքական ուժերի առաջխաղացումը, այնուհետև երկրից դուրս հանելու: Այս պահի դրությամբ Սիրիայի կառավարական ուժերը տեղակայվում են ալ-Ֆարատ, Արաբ Հասսան, ալ-Դանդալիյա և ալ-Ջամոուսիյահ բնակավայրերի մոտ: Հյուսիսային և արևելյան Սիրիայի ինքնավար վարչակազմը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հետ համաձայնագրի ստորագման մասին , որի մասին հայտարարվել է այսօր երեկոյան:
Համաձայնագրում մասնավորապես ասվում է.
«Այս գրոհին հակազդելու և կանխելու համար սիրիական կառավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի սիրիական բանակը մուտք գործի և տեղակայվի սիրիական - թուրքական սահմանի ողջ երկայնքով»:
Ըստ համաձայնագրի SDF-ն և Սիրիայի կառավարական ուժերը գործում են համատեղ, և 2018թ.-ից Թուրքիայի կողմից գրաված Աֆրինը ևս ազատագրում են:
Ասում են Քամիշլոյում այնպես բարձր են գոռացել մարդիկ, երբ լսել են SDF-ի և Դամասկոսի հաջող բանակցության մասին, որ Նույսաբինում թուրքական զորքը իրար է խառնվել՝ մտածելով, որ ժողովուրդը դեպի իրենց է գնում»,-գրել է փորձագետը:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...
ՀՐԱՏԱՊ․ Կրակոցներ Երևանում․ սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում Երեւանի 1-...
Ուսանողները փուչիկից խեղդվում են. արտակարգ իրավիճակ Երևանի բժշկական քոլեջում
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Երեւանի հենակետային բժշկական քոլեջում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ըստ լուրերի՝ այնտե...
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...