Խաչատուրյանը երբեք հոգեկան խախտում չի ունեցել. հայտնի են բժշկական փորձաքննության արդյուքները
Բժշկական փորձաքննությունը եզրակացություն է տվել, որ Խաչատուրյան քույրերի հայրը՝ Միխայիլը, իր դուստրերին սեռական բռնության է ենթարկել և սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Թե կոնկրետ ում նկատմամբ է սեռական հակում ունեցել Խաչատուրյանը, չի նշվում, սակայն ասվում է, որ դա տեղի է ունեցել առնվազն կես տարի: Համաձայն եզրակացության, որ տվել է սեքսապաթոլոգը, Միխայիլը ունեցել է «հիպերդերային սինդրոմ»` տղամարդը ատել է կանանց և նրանց հետ հարաբերություններում ցուցադրաբար արտահայտել է իր դոմինանտությունը, մասնավորապես՝ վիրավորել է, ստորացրել, սպառնացել, բռնություն կիրառել, այդ թվում՝ զենքի օգտագործմամբ:
Միևնույն ժամանակ, հանձնաժողովը եզրակացրել է, որ Միխայիլը երբեք խրոնիկ հոգեկան խախտում, ինչպիսին է տկարամտությունը, չի ունեցել, սակայն ինչ-ինչ խախտումներ հայտնաբերել են նրա մոտ:
Տարբեր հիվանդությունների ֆոնին, որոնք ուղեկցվում էին հոգնածությամբ, գլխում ծանրության զգացմամբ, նաև քնի խանգարմամբ, Միխայիլի մոտ սկսվել էր անկայուն տրամադրություն, տագնապի զգացում, պոռթկունություն, կոնֆլիկտայնություն, մեղքի և էմպատիայի ցածր զգացում: Բացի այդ, բժիշկները չեն հաստատել, որ նա ալկոհոլային կամ թմրանյութերից կախվածություն ունի:
Հոգեբաններն ասում են, որ սպանությանը նախորդող շրջանում Միխայիլը ինչ-որ հատուկ հոգեբանական վիճակում չի եղել, որը նրա վարքի վրա հատուկ ազդեցություն կթողներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Նոր մանրամասներ Արտաշատում թունավորված երեխաների մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցից տեղի բժկական կենտրոն տեղափոխված երեխաները գտնվում են թեթև և միջին ծանրության վիճակում։ Այս մասին...
Մանրամասներ ոստիկանին սպանած երիտասարդների ինքնությունից. նրանք մանկատան սաներ են եղել
Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող եր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...