Արմավիրում 15-ամյա տղայի են դանակահարել
Երեկ Արմավիր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 15-ամյա պատանի։ Այդ մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն:
Նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ որովայնին, դանակի հարվածներից առաջացած վնասվածքներ են եղել։ Բժիշկները պարզել են, որ զարկերակն արնահոսում է։ Անհետաձգելի բուժօգնության արդյունքում պատանու կյանքը փրկվել է։
Ըստ շրջանառվող լուրերի՝ անչափահասը բուժհաստատություն է տեղափոխվել Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքից։ Ամենայն հավանականությամբ, հենց այստեղ էլ տեղի է ունեցել դեպքը, քանի որ մի քանի ժամ շարունակ ոստիկանության ծառայողները գործողություններ են իրականացրել ավտոկայանի տարածքում։
Ըստ տեղեկությունների նույն օրը ոստիկանության բաժին է բերման ենթարկվել 17- 18 տարեկան երիտասարդ:
Արմավիրում խոսում են, որ հենց այդ տղան է վիճաբանության ժամանակ դանակով մի քանի անգամ հարվածել հիվանդանոց տեղափոխված պատանուն։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...
ՀՐԱՏԱՊ․ Կրակոցներ Երևանում․ սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում Երեւանի 1-...
Ուսանողները փուչիկից խեղդվում են. արտակարգ իրավիճակ Երևանի բժշկական քոլեջում
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Երեւանի հենակետային բժշկական քոլեջում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ըստ լուրերի՝ այնտե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...