Հասարակություն

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի եկամուտները մեկ տարվա ընթացքում եռապատկվել են. Armdaily.am

WRed
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի եկամուտները մեկ տարվա ընթացքում եռապատկվել են. Armdaily.am

«Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացվի ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ունեցվածքը, գրում է Armdaily.am-ը:

 

Ով է Ռուստամ Բադասյանը

 

Բադասյանը ծնվել է 1991 թվականի հունվարի 27-ին, Երևանում։
2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը՝ բակալավրի աստիճանով։ 2013 թվականին ավարտել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով։ 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։

2012-2013 թվականներին որպես առաջատար մասնագետ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնում։ 2013-2014 թվականներին որպես հետաքննիչ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունում։
2019 թվականի հունիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը Ռուստամ Բադասյանին նշանակալ է արդարադատության նախարար։ Ամուսնացած է։

 

Ունեցվածքը

 

Բադասյանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ նշանակվելու օրվա դրությամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում անշարժ գույք չի հայտարարագրել։

Նա ունի MERCEDES-BENZ E 320 մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև բաժնետոմսեր։
Նրա դրամական միջոցները կազմել են 500 դոլար, 600 եվրո և 650հազար դրամ։
Նրա եկամուտները կազմել են 2,514,709.00 դրամ, որից 500 հազար դրամը բաժնեմասից է ստացել, իսկ մնացածն աշխատանքի դիմաց վարձատրությունն է։

Իսկ 2018 թվականի տարեկան հայտարարագրում, երբ արդեն նա նախարար էր, Բադասյանն ունի 1,220.00 եվրո և 6,755,000.00 դրամ դրամական միջոց։

Նրա եկամուտները եռապատկվել են՝ հասնելով 18,186,322.00 դրամի, որից 1,951,195.00 շահաբաժինն է, իսկ մնացածն աշխատանքի դիմաց ստացած վարձատրություն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250