
Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադան Հայաստանում. մասնակցել է 512 երեխա

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա: Մասնակիցները 4-14 տարեկան երեխաներ են Հայաստանից, Ռուսաստանից ու Ղազախստանից: Օլիմպիադան կազմակերպել է IQ կենտրոնը:
«Երեխաները ունենալու ենք 2 փուլ, 2 տեսակի հաշվարկ է լինելու՝ հաշվարկ մենթալ և աբակով: Վերջում բոլոր բալերը հաշվարկվելու են և մեր լավագույն սաները անակնկալ են ունենալու: Նոյեմբերի 1-4-ը IQ կենտրոնի սաները մեկնելու են Սոչի՝ մասնակցելու 2 միջազգային մրցույթի: Մեր գլխավոր մրցանակները հենց այդ ուղևորություններն են: Թվով 6 երեխայի մենք հովանավորելու ենք և միասին՝ 16 հոգանոց խմբով, գնալու ենք Սոչի՝ մրցանակներ բերելու Հայաստան: Սա առաջին անգամը չէ, որ Հայաստանը բավականին շատ մրցանակներով վերադառնում է»,- ասաց IQ կենտրոնի հիմնադիր-տնօրեն Յուլյա Գասպարյանը:
Նա տեղեկացրեց, որ օլիմպիադան այսօր է ավարտվելու: Առաջիկա 2 օրերին ընթանալու է միջազգային վերապատաստում կենտրոնի մասնագեների համար:
«Այստեղ է մենթալ թվաբանության բավականին հայտնի և հեղինակավոր ուսուցիչներից մեկը, որը Հայաստան է ժամանել մեր հրավերով, IQ կենտրոնի մասնագետների համար կանցկացնի միջազգային չափորոշիչներին համապատասխան վերապատրաստում»,- ասաց Գասպարյանը:
Ընդհանուր առմամբ, օլիմպիադային մասնակցել է 512 երեխա: