Հասարակություն

Գյուղացիները պահանջում են 40 դրամով ավելի գին սահմանել. խաղողի մթերման հարցը բարձրացվեց

WRed
Գյուղացիները պահանջում են 40 դրամով ավելի գին սահմանել. խաղողի մթերման հարցը բարձրացվեց

Սասունիկում ընթացող «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» բիզնես-համաժողովի ժամանակ հարց ուղղվեց գինու գործարաններից մեկի համասեփականատեր Վահագն Մկրտչյանին՝ խաղողի գնի վերաբերյալ: 

«Վայոց ձորի մարզում՝ Աղավնաձոր գյուղում, որտեղ բարձր սորտի խաղող է արտադրվում, գյուղացիները աղմուկ են բարձրացնում, վերջին հայտարարություններն ասում են՝ թյուր ինֆորմացիայի ներկայացման արդյունք է, ասում են, որ այս տարի գինը շատ ավելի ցածր է, և պահանջում են շուրջ 40 դրամով ավելի գին ստանալ խաղողի դիմաց: Ուզում եմ, որ իրավիճակը պարզաբանեք նաև՝ թե նախորդ տարվա, թե դրան նախորդող»,- հետաքրքրվեցին դահլիճից: 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչպես վերջին կառավարության նիստին, այնպես էլ համաժողովի բացման ժամանակ հայտարարեց, որ այս տարի գյուղացիները խաղողի բերքի իրացման վերաբերյալ դժգոհություններ չեն արտահայտում: 

Գործարարը հարցին պատասխանեց. 


«Մարդը ցանկանում է՝ ինչքան հնարավոր է՝ շատ փող ստանա, բայց որ գնամ կառավարություն, ասեմ՝ խի՞ է խաղողը սենց, ի՞նչ կապ ունի կառավարությունը: Գործարար է, խաղող է արտադրում, ես էլ գինի, ի՞նչ կապ ունի պետությունը, սա սովետիզմից մնացած բան է»: 

Նա հայտնեց, որ իրենք շարունակում են նորմալ կատարել իրենց պայմանագրային պարտավարությունները: 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250