ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էն դրսի զուգարանների կուլտուրան պիտի դուրս գա․ Փաշինյան
Հայաստանի ամենամեծ խնդիրներն են աղբը՝ ներառյալ ժանգոտած կուզովներն ու «բուդկաները» և զուգարանների բացակայությունը։ Այս կարծիքն այսօր համաժողովի ժամանակ արտահայտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա բողոքեց, որ թեև բենզա-գազալցակայաններն ունեն պարտավորություն` զուգարաններ ունենալ, բայց դրանց մի մասը չունի, մյուս մասի մոտ էլ ստանդարտներին համապատասխան չեն։ Ընդ որում, ըստ Փաշինյանի, հասել է մի վիճակի, երբ իշխանությունները պետք է վարչական տույժեր կիրառեն նրանց նկատմամբ, որոնք բարձր ստանդարտի զուգարաններ չեն ունենա։
*
Ռազմավարական մտածողություն է անհրաժեշտ, որպեսզի գյուղական ճանապարհներ սարքելիս սարքվի այնպես, որ ցեխից փչացող ճամփաներ չլինեն։ Այսպիսի կենցաղային մոդելներով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր համաժողովի մասնակիցներին բացատրեց իշխանության տեսլականը։
Նրա խոսքով՝ գյուղական տներում պետք է լինեն բաղնիք, ցնցուղ, մշտական տաք ջուր, «Էն դրսի զուգարանների կուլտուրան ընդհանրապես պիտի դուրս գա»։
Մանրամասները՝ տեսանյութներում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիմ Քարդաշյանը Էջմիածնում մկրտեց երեխաներին․ NEWS.am
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ երեկոյան ժամանել է Երեւան, քիչ առաջ մեկնել է Էջմիածին։ Քիմը եւ նրա քույրը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լուրջ բան չի եղել». Ինչո՞ւ էր վարչապետը դուրս եկել համաժողովի ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սասունիկ համայնքում մասնակցում է «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համա...
«Բումերանգ» վարչապետի հետ. սելֆի անելու նոր սա՞րք է». «ուրիշին նվիրեք՝ մեր անունից». Փաշինյանը Սասունիկում՝ էքսպո ցուցահանդեսում
«Ծանոթանում եմ էքսպո ցուցահանդեսում ներկայացված Արագածոտնի մարզի տեղական արտադրանքին»,- ֆեյսբույքան ուղիղ եթերում ներկայ...