«Ամենաքիչը «ներողություն» գրությամբ շոկոլադներն են վաճառվում». «Բայց դա հեղափոխության հաջողությունների մեջ է»
Այսօր համաժողովի պաշտոնական մասից հետո Սասունիկ համայնքում Նիկոլ Փաշինյանը շրջել է տաղավարներում, դրանցից մեկի մոտ, ուր շոկոլադների բիզնեսով զբաղվող սփյուռքահայ գործարարը ներկայացնում է իր տաղավարը, հետաքրքիր ու զվարճալի պատմություններ է լսում:
Գործարարը նշում է, որ ամենաքիչը «ներողություն» գրությամբ շոկոլադներն են վաճառվում, վարչապետն էլ հուսադրում է՝ ասելով.
«Ոչինչ ժամանակի ընթացքում ավելի շատ կվաճառվի, հեղափոխության մեկնարկից հետո ես երևի մի 1000 անգամ ներողություն եմ խնդրել տարբեր առիթներով, նորմալ բան է: Ես կարծում եմ, որ այս բառը հեղափոխության հաջողությունների մեջ է, որովհետև երբ ճանապարհ էինք փակում ու ներողություն էինք խնդրում, մթնոլորտ էր փոխվում, միշտ լավ կլինի քաղաքացիները պայուսակում ունենան, երբ որ դժվար է արտասաբնվում կովկասցու համար»:
Իսկ գործարարն էլ ընդգծում է, որ հայերը շատ վատատես են ու պատմում իր պատմությունը:
«2007-ին, երբ սկսանք բիզնեսը, գիտեք Ավստրիայից հայրենադարձ ենք, Աշտարակից, երբ որ գալիս էիք Երևան, բիզնեսը գրանցենք, տաքսու շոֆերին ասում եմ՝ ինչ լավ է, ծառերը ծաղկել են, բացասական ու կոպիտ ասեց՝ հեսա կարկուտը կգա ու սաղ կտանի, ասում եմ էս միջավայրում ոնց կարելի է բիզնես անել, բայց շարունակեցի ու հասա այնտեղ, ուր որ հասա»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Սամվել Կարապետյանից SMS ստացավ. Փաշինյանն արձագանքեց գործարարի խնդրին
Արագածոտնում անցկացված բիզնես համաժողովի ընթացքում մի քանի գործարարներ վարչապետին բողոք ուղղեցին այն կապակցությամբ, որ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աչքիս ես նորից սկսեմ ճանապարհներ փակել». Նիկոլ Փաշինյան
Արագածոտնում անցկացվող համաժողովի ժամանակ գործարարներից մեկը վարչապետին բողոքեց, որ խաղող մշակողները փակում են ճան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամփոփում եմ «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ամփոփում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյան. Իմ խոսքը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» տնտեսական համաժողովին
Սասունիկ համայնքում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը, որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկո...