ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վթար՝ Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:45-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ` Սեյրան Ս., ծնված 1975 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Սեյրան Մ., ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Արմեն Մ.-ն (ծնված 1985 թ.), ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից: Շտապօգնության աշխատակիցները վերջիններիս տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, ապա հոսպիտալացրել «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
+18. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի հիմնադրած բնակավայրում ողջ գիշեր սպանդ Է իրականացվել
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար հրապարակումներ է ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխային փակել են Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկի պահատուփում
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքում երեխային փակել են առևտրի կենտրոններից մեկի պահատուփում: Ինչպես հայտնում...
Հարձակում՝ «Հայելի» մամուլի ակումբի վրա. Hraparak.am
Քիչ առաջ 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցի...