Դանակահարություններ Երևանում. հիվանդանոցում են ֆիթնես ակումբի տնօրենն ու մեկ այլ ԱՁ-ի տնօրեն
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com` ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևանի բնակիչ, 29-ամյա Աշոտ Գրիգորյանը և Երևանի բնակիչ, 25-ամյա Նապոլեոն Տեր-Հարությունյանը: Վերջինը հիվանդանոց է տեղափոխվել «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Մինչ բժիշկները վիրավորներին օգնություն էին ցուցաբերում, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք, ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխվել Տիչինայի փողոցից, որտեղ անհայտ անձի կամ անձանց կողմից դանակահարվել են: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Գրիգորյանը աշխատում է «Աշոտ Գրիգորյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ն. Տեր-Հարությունյանը «Դայմոնդ» ֆիթնես ակումբի տնօրեն:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Երևանում կրակոցներ են հնչել. նախնական տվյալներով կա մեկ սպանված
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար Երևանում․ BMW-ն կողաշրջվել է
Խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Աճառյան փողոցում։ Այս մասին տեղեկացնում է Aurora News դիմած քաղաքացին։ Իրար...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում` Սարալանջի ճանապարհին մոտոցիկլավարը բախվել է արագաչափ սարքի սյանը
Այսօր խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում։ Suzuki մակնիշի մոտոցիկլի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել է արա...