DAF մակնիշի ավտոմեքենան թեքվել է. կոնտեյները՝ ներսում 3 մեքենա, գլորվել է ձորը
Հոկտեմբերի 10-ին, ժամը 00:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կցորդիչով ավտոմեքենան թեքվել է ճանապարհը դարձնելով դժվարանցանելի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «DAF» մակնիշի կցորդիչով ավտոմեքենան (վարորդ՝ Պիտե Մ., ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել, ինչի հետևանքով կցորդչին ամրացված 12 մ երկարությամբ կոնտեյները (ներսում 3 ավտոմեքենա) պոկվել և մոտ 25 մ գլորվել է ձորը:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված և սահմանազատել տարածքը:
Կոնտեյները դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Երևանում կրակոցներ են հնչել. նախնական տվյալներով կա մեկ սպանված
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար Երևանում․ BMW-ն կողաշրջվել է
Խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Աճառյան փողոցում։ Այս մասին տեղեկացնում է Aurora News դիմած քաղաքացին։ Իրար...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում` Սարալանջի ճանապարհին մոտոցիկլավարը բախվել է արագաչափ սարքի սյանը
Այսօր խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում։ Suzuki մակնիշի մոտոցիկլի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել է արա...