Արման Թաթոյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Արման Թաթոյանը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելություն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։
Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին, ինչպես նաև կանանց և երեխաների իրավունքներին առնչվող հարցեր։
Ընդգծվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը հատկապես վիրավորանքի, անհանդուրժողականության ու ատելության խոսքի բացառման գործում, կարևորվել է առանձին ոլորտներում իրականացվող իրազեկման աշխատանքները:
ԵՄ պատվիրակության ղեկավարը կարևորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման հարցում։
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ աշխատանքը և տեղեկացրել է, որ Հայաստանում Եվրոպայի միության հետ ունեն հաջողված համագործակցություն։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համատեղ աշխատանքի ուղղությունները։
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...