Բալասանյանի հարցազրույցն ուղարկվել է ԱԱԾ տնօրենին՝ ստուգման
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, թե Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ:
«Ոչ թե կոնկրետ հայտարարություններ, այլ հարցազրույցի տեսանյութը, որ հրապարակվել էր լրատվական կայքերից մեկում, Գլխավոր դատախազի գրությամբ ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ստուգման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, այսինքն՝ հարցազրույցում նշված հանգամանքները ստուգելու նպատակով»,- ասել է նա:
Հարցին՝ ինչ ընթացակարգեր կան, նա խորհուրդ տվեց դեռ չշտապել դրա վերաբերյալ վերջնական բաներ ասել, ստուգման արդյունքում պարզ կդառնա՝ հետագայում քրեադատավարական ընթացակարգ կլինի՞, թե՞ոչ: Ժամկետների մասին նա դժվարացավ խոսել, ասաց՝ գործողություններից է կախված:
Նմանատիպ հոդվածներ
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան...
Չկա նման բան. Դավիթ Տոնոյանը` իր հրաժարականի մասին
Լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյան...
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանն ու Ալիևն ավելի քան երկու ժամ զրուցել են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ...