ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոռու մարզում բացահայտվել է մոտ 7 մլն դրամի չարաշահումներ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Լոռու մարզային վարչության եւ Սպիտակի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, Սպիտակում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրվել:
Իրավապահները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, պարզել են, որ Սպիտակ քաղաքի աղբահանության, սանիտարական մաքրման, կանաչապատման, ինչպես եւ Արեւաշող համայնքի փողոցների սանմաքրման եւ Մեծ Պարնի համայնքի կարիքների համար աղբարկղերի մատակարարման ծառայություններ մատուցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրինությունը, 2018-2019թթ. ընթացքում նախնական համաձայնության գալով հիշատակված համայնքներում գործող տարբեր տնտեսվարողների, ինչպես եւ մասնավոր անձանց հետ, առանց պայմանագրերով նախատեսված աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու, կազմել են իրավաբանական նշանակություն ունեցող, փաստեր հավաստող, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ հաշիվ-վավերագրեր, կատարողական ակտեր, որոնք շրջանառության մեջ դնելով` ներկայացրել են պայմանագրերով սահմանված գումարները վճարելու լիազորությամբ օժտված իրավասու պաշտոնատար անձանց եւ խաբեության եղանակով փաստացի չկատարված աշխատանքների եւ չմատուցված ծառայությունների դիմաց անհիմն ստացել են, այս պահին քննությանը հայտնի տվյալներով մոտ 6 միլիոն 900 հազար դրամ:
Առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
+18. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի հիմնադրած բնակավայրում ողջ գիշեր սպանդ Է իրականացվել
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար հրապարակումներ է ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխային փակել են Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկի պահատուփում
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքում երեխային փակել են առևտրի կենտրոններից մեկի պահատուփում: Ինչպես հայտնում...
Հարձակում՝ «Հայելի» մամուլի ակումբի վրա. Hraparak.am
Քիչ առաջ 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցի...