Ալեքսիս Օհանյանը մասնակցեց իր գրքի երևանյան շնորհանդեսին
Գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը «Առանց թույլտվության. այն մասին, թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու, այլ ոչ թե կառավարվելու» գրքում խորհուրդ է տալիս այս կամ այն գաղափարն իրագործելու համար չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի երևանյան շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին: Միջոցառմանը ներկա էր հեղինակը, ով պատասխանեց լրագրողների հարցերին և հաղորդակցվեց ընթերցողների հետ:
«Բազմաթիվ երիտասարդ ձեռնարկատերեր ինձ հարցնում էին, թե որն է իմ հաջողության գաղտնիքը: Կարծեցի, որ նրանց պատասխանելու ամենաարագ ու արդյունավետ ձևը գիրք գրելն է»,- նշեց Օհանյանը:
Նրա խոսքով` իբրև ձեռնարկատեր և գործատու, կցանկանար` իր աշխատակիցները կիրառեն այն ամենը, ինչի մասին խոսվում է գրքում, քանի որ դա բարձրացնում է ոչ միայն նրանց արտադրողականության արդյունավետությունը, այլև աշխատանքային երկարատևություն է ապահովում:
«Այս նախաձեռնությունը ստեղծվեց այն ժամանակ, երբ ես առցանց իմ ծրագրերն իրականացրեցի` առանց թույլտվության: Ցանկանում եմ, որ մարդիկ ավելի նախաձեռնող լինեն ու կատարեն քայլեր` չսպասելով այլոց թույլտվությանը: Համացանցն ու առցանց գործիքներն այդ հնարավորությունն ընձեռում են բոլորին»,-շեշտեց Ալեքսիս Օհանյանն ու խոստովանեց, որ, այնուամենայնիվ, իր համար այնքան էլ դյուրին չէր գիրք գրելը: «Ես մեկ շաբաթ փակվեցի տանը, որտեղ չէի կարող օգտվել համացանցից և հենց այդ մեկ շաբաթվա ընթացքում գրեցի գրքի մեծ մասը»,-պատմեց նա:
Գործարարն ասաց, որ համացանցի հնարավորություններից իրեն հատկապես մոտիվացնում է այն, որ եթե մի երիտասարդ ունի հրաշալի մտահաղացում, կարող է անվճար ու արագ դրանով կիսվել աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց հետ: «Դա ինձ հիացնում է ու ոգեշնչում»,-եզրափակեց Օհանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
ՈՒՂԻՂ․ Քիմ Քարդաշյանը ժամանում է Հայաստան
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջում հայտնել է, որ Հայաստան է գալիս։ Հայուհին, ամ...