Ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկին և Երվանդ Մանարյանը արժանացել են Երևանի պատվավոր քաղաքացու կոչման
Ավագանու հերթական նիստում Երևանի քաղաքապետի առաջարկով ավագանին միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշման նախագծին: Ավագանու հաջորդ որոշմամբ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել նաև «Էրմիտաժ» թանգարանի գլխավոր տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկին: Գլխավոր պողոտայի՝ Սարյանի, Բուզանդի, Կարեն Դեմիրճյանի փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի զբոսայգին այսուհետ կկրի հայ նշանավոր հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս, հայկական հարցի մասին մի շարք գրքերի հեղինակ, Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության պատվավոր հյուպատոս, բարեգործ Դիանա Աբգարի անունը: Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին:
2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքների ողջ պատասխանատվությունն իր վրա վերցրած «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տեխնիկայի և աշխատակիցների համալրումը շարունակվում է: Երևանի սանիտարական մաքրման աշխատանքներն առավել պատշաճ իրականացնելու համար նախատեսվել է ձեռք բերել նաև փոշեկուլներ: Հաշվի առնելով, որ այդ գործընթացը ժամանակատար է, ավագանու որոշմամբ 206 հաստիքով ժամանակավորապես ավելացավ քաղաքի մարքությամբ զբաղվող աշխատակիցների թիվը:
Երևանի հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը կարդիականացվի: Ավագանու որոշմամբ համակարգը փոխանցվեց «Հայաստանի հեռուսատատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, որը պատրաստակամություն է հայտնել իրականացնելու լուսավորության համակարգի վերականգման և արդիականացման համապատասխան աշխատանքներ: Ընկերությունն իր վրա է վերցրել նաև հետագա շահագործումը: Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի նոյեմբերի 26-ին:
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...