Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդում Վանաձորում տեղի ունեցած արյունալի միջադեպից (տեսանյութ)
Հոկտեմբերի 4-ին՝ կեսգիշերին մոտ, Վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկից հրազենային վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 6 երիտասարդ՝ 29, 28, 26, 25 և 21 տարեկան։ Նրանցից 25-ամյան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Այս մասին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ահազանգը հնչելուն պես ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները մեկնեցին և՛ բուժհաստատություն, և՛ այն բնակարան, որտեղից երիտասարդները տեղափոխվել էին հիվանդանոց։
Տան նկուղային հարկում հայտնաբերվեցին 30-ամյա երկու տղամարդու դի՝ դարձյալ հրազենային վնասվածքներով։ Լոռու մարզային քննչական վարչությունում առանձնապես ծանր հացագործության փաստով քրեական գործ հարուցվեց։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին նաև տարբեր տրամաչափի պարկուճներ, արնանման հետքեր, դանակներ, ներարկիչներ, «Մակարով» ատրճանակ, իսկ տան այգում՝ «Կալաշնիկով» ինքնաձիգ։
Այս ընթացքում Տարոնի բաժնի քրեական հետախույզներն արդեն բաժին բերման էին ենթարկել Վանաձորի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու։
Օպերատիվ խումբը դեպքի վայր էր հասել ահազանգից ընդամենը 3-4 րոպե անց և տեղում որոշակի պարզել էր կատարվածի հանգամանքները՝ որպես կասկածյալ բերման ենթարկելով հիշյալ տղամարդուն։
Նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին հոկտեմբերի 4-ի գիշերը վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքների վերաբերյալ, որոնց հիման վրա ձերբակալված տղամարդուն մեղադրանք առաջադրվեց։
Հոկտեմբերի 7-ին դատարանի որոշմամբ նա կալանավորվեց և տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
+18. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի հիմնադրած բնակավայրում ողջ գիշեր սպանդ Է իրականացվել
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար հրապարակումներ է ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխային փակել են Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկի պահատուփում
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքում երեխային փակել են առևտրի կենտրոններից մեկի պահատուփում: Ինչպես հայտնում...
Հարձակում՝ «Հայելի» մամուլի ակումբի վրա. Hraparak.am
Քիչ առաջ 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցի...