Ոստիկանները 10 րոպեում բացահայտել են գրպանահատության դեպքը
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18․10-ի սահմաններում, մի կին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց, որ երթուղային ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող ու բանկային քարտեր։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հանցագործությունը բացահայտեցին հաղորդումից ընդամենը 10 րոպե անց։
Արմավիրի մարզի բնակիչ, 49-ամյա կասկածվողը Բաղրամյան պողոտայում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հետագա միջոցառումներով ոստիկանները հայտնաբերեցին նաև գողոնը, որը վերադարձվել է տուժողին։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
+18. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի հիմնադրած բնակավայրում ողջ գիշեր սպանդ Է իրականացվել
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար հրապարակումներ է ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխային փակել են Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկի պահատուփում
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքում երեխային փակել են առևտրի կենտրոններից մեկի պահատուփում: Ինչպես հայտնում...
Հարձակում՝ «Հայելի» մամուլի ակումբի վրա. Hraparak.am
Քիչ առաջ 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցի...