Հայաստանը վերածվել է տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային հանգույցի. Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 2019 թվականի հոկտեմբերի 7-ը Հայաստանի համար պատմական օր է համարում: Նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ դարեր շարունակ, հայերը և Հայաստանը եղել են նորարարությունների, գիտական նվաճումների և ստեղծագործ մոտեցման առաջամարտիկները։
«Եվ այն հանգամանքը, որ մենք Երևանում կառավարության բարձր հովանու ներքո անցկացնում ենք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը` «WCIT 2019»-ը, որն այս ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է, նշանակում է, որ մեր երկիրը լուրջ հայտ է ներկայացնում աշխարհի տեխնոլոգիապես զարգացած երկրների շարքում իր արժանի տեղը գրավելու համար: Իրականում, դեռևս մինչև համաժողովի սկիզբը Հայաստանը հայտնվել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և վերածվել տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային հանգույցի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով, տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաները ՀՀ կառավարության կողմից հռչակվել են որպես գերակայություն, և վերջին տարիներին ոլորտի միջին տարեկան աճը կազմել է մոտ 27-28 տոկոս: Կառավարության կողմից հետևողական ջանքեր են ներդրվում ստարտափային էկոհամակարգի և նորարարությունների համար անհրաժեշտ պայմանների ապահովման համար:
«Կարող եմ ասել, որ Հայաստանում արդի ու դինամիկ ստարտափային մշակույթ է ձևավորվել, ինչի շնորհիվ արդեն շատերի կողմից մեր երկիրը հռչակվում է նոր Սիլիկոնային հովիտ: Առաջիկա երեք օրերը կարևոր են ոչ միայն տեղական, տարածաշրջանային, այլև համաշխարհային մակարդակում, քանի որ համաժողովի օրակարգում համայն մարդկությանը հուզող առանցքային հարցեր են: Այսպիսով` մենք անմասն չենք մնում համաշխարհային ամենաարդիական հարցերի քննարկումից»,- ասաց նա։
Նրա խոսքով, համաժողովը մի հարկի տակ է հավաքել 70 երկրից ավելի քան 2500 գլոբալ առաջնորդների, մտածողների, նորարարների, քաղաքական գործիչների, հետազոտողների, ինչպես նաև արվեստի ու շոու-բիզնեսի գերաստղերի: Ըստ Տիգրան Ավինյանի՝ անկասկած, ստեղծագործական մոտեցման, լայն մտահորիզոնի և տեսլականի տեր մարդկանց նման մեծ քանակի համախմբումը մեկ տեղում հրաշալի առիթ կհանդիսանա խորքային քննարկումներ ունենալու համաշխարհային օրակարգի կարևորագույն հարցերի շուրջ և, ինչու ոչ, նոր նախաձեռնություններ առաջ քաշելու:
«Ինչու՞ է սա կարևոր։ Մենք ապրում ենք մի աշխարհում և ժամանակաշրջանում, որը բնորոշվում է շատ արագ ու բեկումնային փոփոխություններով և հաճախ հասարակությունները, պետությունները, անհատները չեն հասցնում այն տեխնոլոգիական թռիչքի հետևից, որը տեղի է ունենում: Մինչդեռ տեխնոլոգիաների և պետական ու հասարակական ինստիտուտների համահունչ ընթացքը հիմնարար նշանակություն ունի մարդկային քաղաքակրթության շարունակական զարգացման համար: Ահա այսպիսի ոգեշնչող և հավակնոտ բնույթ ունեցող համաժողով ենք մենք անցկացնում»,-հավելել է Տիգրան Ավինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
«Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չակերտները չեն եղել». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չա...
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան...