Հայկական կողմից շատ պասիվ են ամեն անգամ. Արա Աբրահամյան
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում շատ լուրջ կորպորացիաների տնօրեններ են ժամանել այստեղ, և Հայաստանում պետք է լինեն մարդիկ, որոնք կխոսեն, նրանց հետ կքննարկեն խնդիրները, բիզնես նախագծերը։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանը։
«Շփման հնարավորություն ենք ընձեռել, բայց հայկական կողմից շատ պասիվ են ամեն անգամ, չգիտեմ՝ ինչ է կատարվում, մարդիկ պետք է հանդիպեն, խոսեն։ Պասիվություն կա, որը խնդրի է, որի մասին պետք է բարձրաձայնենք»,–նշել է նա։
Արա Աբրահամյանը համոզված է՝ Հայաստանի տարանցիկ հնարավորությունները նմանվում են ժամանակին չինական Մետաքսի ճանապարհին, և այս պոտենցիալը պետք է օգտագործել.
«Որ ասեմ՝ մենք չենք զարգանում, այդպես չէ, առաջխաղացում կա։ Ես խոսում եմ այն մասին, որ պոտենցիալը, որ կա, մենք չենք օգտագործում»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի. Լուկաշենկոն` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հ...