System of a Down ռոք խումբը սպասվող համերգի հասույթը տրամադրելու է «Իմ քայլը» հիմնադրամին
Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը 2020 թվականին սպասվող եվրոպական շրջագայությունից ստացված հասույթն ուղղելու է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ, որն իրականացնում է ծրագրեր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնապահպանության ոլորտներում:
Այս մասին ասված է System of a Down ռոք խմբի հայտարարության մեջ որը տեղադրված է Facebook-ում խմբի պաշտոնկան էջում:
«Մենք ուրախ ենք հայտնել, որ 2020 թվականին սպասվող եվրոպական շրձագայության հիմնական ժամկետները հայտնի են: Հոկտեմբերի 4-ին, ժամը 10:00-ին սկսվում է տոմսերի վաճառքը, որն իր մեջ ներառում է նաեւ VIP փաթեթներ: Հասույթն ուղղվելու է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին, որն իրականացնում է ծրագրեր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնապահպանության ոլորտներում: Մանրամասների համար այցելեք systemofadown.com պաշտոնական կայք», - ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկ...